Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նոր սկանդալ Գագիկ Բեգլարյանի շուրջ

Նոր սկանդալ Գագիկ Բեգլարյանի շուրջ
24.05.2016 | 21:23

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ՝ վկայում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունը. 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։

Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի ՝ Ա. Կարախանյանին, Ս. Վարդանյանին, Վ. Սարգսյանին եւ Հ. Շմոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին ձերբակալելու մասին, ինչի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ